Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Եռատոնին նվիրված միջոցառում Ասկերանում

2012-05-10
Եռատոնը մեծ շուքով են նշել նաև ասկերանցիները: Երեկ երեկոյան շրջկենտրոնի մարզադաշտում ժողովրդական տոնախմբություն էր: Նախաձեռնությունը Ասկերանի մշակույթի և երիտասարդության բաժնինն էր, իսկ աշխույժ մթնոլորտն ու բարձր տրամադրությունը ապահովում էին շրջկենտրոնի երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն ու ″Բերդ″ համույթը... մանրամասն >>

 

20-ամյա բանակի հաղթական երթ

2012-05-09
Շուշիի ազատագրումն այն լիցքն էր, որ մղեց հետագա պայքարի ու հաղթանակների: Կազմավորվեց պաշտպանության բանակը, տարիների ընթացքում կայացավ մեր անվտանգության երաշխավորը և դարձավ ամենամարտունակը տարածաշրջանում: Համայն հայությունը առավոտյան ականատեսը դարձավ  այդ բանակի փառավոր ու  հաղթական երթին: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման և ՊԲ կազմավորման 20-րդ տարեդարձերին նվիրված Զորահանդեսը... մանրամասն >>

 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի Հաղթանակի օրվա առթիվ մաղթանքը

2012-05-09
Հաղթանակի օրվա առթիվ իր մաղթանքն ու շնորհավորանքն է հղել նաև  Նորին  Սուրբ Օծություն Տեր-Տեր  Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը... մանրամասն >>

 

Գրիգորի Իսախանյանը տոնում է իր 20-ամյակը Պաշտպանության Բանակի 20-ամյակի հետ

2012-05-09
Այն ժամանակ, երբ հայկական ջոկատները դեպի Շուշի էին բարձրանում ու զինվորներ կորցնում, Արցախում նաեւ զինվորներ էին ավելանում: Գուցե 10-ի փոխարեն 1-ը կամ 1-ի փոխարեն 10-ը: Կարեւորը թվերը չեն, այլ այն, որ կյանքն ամեն դեպքում իր հունով էր ընթանում: Եվ արդյունքում` այսօր հենց Պաշտպանության Բանակի տարեկիցներն են անխախտ պահում Արցախի սահմանները... մանրամասն >>

 

Եռատոնի խորհուրդ

2012-05-09
Եռատոնի խորհուրդն արցախցիներից յուրաքանչյուրն առանձին խորությամբ է զգում: Եվ ոչ պատահականորեն: Արցախից հասնել Բեռլին, Ստեփանակերտից հասնել Շուշի, թե 20 տարի շարունակ գտնվել խրամատներում: Սերունդներից յուրաքանչյուրը հերոսանալու իր հիմքերն ուներ... մանրամասն >>

 

Ստեփանակերտում բացվել է միջազգային բիզնես կենտրոն

2012-05-08
Այսօր մայրաքաղաքում տեղի է ունեցել միջազգային բիզնես կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հայկական երկու պետությունների նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը: ″Եվրոպա″ բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության համար մասնավոր ընկերության կողմից կատարվել է 5.5 միլիոն դրամի ներդրում... մանրամասն >>

 

Ստեփանակերտցիների մոտ թևածում են տոնական տրամադրությունները

2012-05-08
Մայիսյան այս  օրերին առավել մարդաշատ է Ստեփանակերտի փողոցներն ու հատկապես Ստեփան Շահումյանի անվան պուրակը: Այսօր նույնպես բացառություն չէր... մանրամասն >>

 

Արցախում աճում է տոնական տրամադրությունը

2012-05-08
Եռատոնի մոտենալու հետ` աճում է տոնական տրամադրությունը` իր ամենատարբեր դրսևորումներով: Հենց այդ տոնական տրամադրությունն է այսօր առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում հավաքել բոլոր սերունդների ներկայացուցիչներին` ոչ միայն Արցախից, այլեւ Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից... մանրամասն >>

 

Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ նախագահի մոտ Եռատոնի կապակցությամբ

2012-05-08

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների...
մանրամասն >>

 

ԿԳ նախարարը ընդունել է ՀՀ ԳԱԱ-ի Գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությանը

2012-05-08
Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին մասնակցելու  նպատակով   Ստեփանակերտում են  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային  ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի   մի խումբ ուսանողներ ու դասախոսներ... մանրամասն >>