2012-05-14
Ազատագրված Շուշիում այսօր էլ կան պատերազմը հիշեցնող տեսարաններ: Դրանք այնքան շատ էին, որ ոմանք անգամ պատկերացում չունեին, թե եբեմնի մշակութային կենտրոն Շուշին նորից կվերածնվի: Հակառակ հոռետեսների, գտնվեցին նաև հայորդիներ, ովքեր նվիրվեցին քաղաքի շենացման գործին: Անգնահատելի է հատկապես Սփյուռքում ապրող հայերի ավանդը: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ հավաքվեցին մեկ գաղափարի շուրջ` նպաստել Շուշիի զարգացմանը: Նրանց թվում է ամերիկահայ երգիչ, նկարիչ Կարեն Ղարիբյանը, ում շնորհիվ Շուշիում գործում է Դանիել Ղազարյանի անվան երաժշտական, հանրակրթական, մասնագիտացված դպրոցը... մանրամասն >>
2012-05-12
18 տարի է անցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրադադարից: Անցած 18 տարիների ընթացքում գրեթե չի եղել մի օր, որ հակառակորդը չխախտի հրադադարի պահպանման ռեժիմը: Բացառություն չէր նաև անցնող շաբաթը: Թե ինչու է կրակում հակառկորդը, երբ կողմերը 1994 թվականին հաստատված հրադադարը պահպանելու պարտավորություն ունեն, մարտական հերթապահություն իրականացնող զինվորականները չեն քննարկում: Փոխարենը համոզված են` խաղաղասիրությունը միակողմանի չի լինում: Լուսինե Ավանեսյանն է եղել առաջնագծում և սահմանամերձ մի քանի գյուղում, զրուցել դիրքապահների և գյուղացիների հետ... մանրամասն >>
2012-05-12
Մայիսի 12-ը խորհրդանշական օր է դարձել` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ դրանց արդյունքները գնահատելու առումով: Այդ ճակատում ինչպիսի՞ փոփոխություններ են արձանագրվել 2011թվականի մայիսից առ այսօր, եւ ով ի՞նչ գին է վճարում այս փխրուն խաղաղության համար... մանրամասն >>
2012-05-12
Երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հիշատակի երեկո էր` նվիրված արցախցի նշանավոր գրող, երգիծաբան ու դրամատուրգ Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին: Գրող, ով ապրելով և ստեղծագործելով խորհրդային հասարակարգում, կենդանության օրոք հնարավորություն չունեցավ տպագրել բոլոր այն ստեղծագործությունները, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարներին... մանրամասն >>
2012-05-12
2012-05-11
20-րդ դարավերջին կերտված հաղթանակները թուլանալու հիմք ամենեվին չեն ընձեռում: Կան չլուծված հիմնախնդիրներ, և երբեմն ճիշտ չեն հաշվարկվում ունեցած հնարավորությունները: Երեկ երեկոյան Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված կլոր սեղան է հրավիրել Աժ ″Դաշնակցություն″ խմբակցությունը... մանրամասն >>
2012-05-11
2012-05-10
Երեկ մայրաքաղաքում տոնական միջոցառումների պակաս չէր զգացվում: Եվ մինչ զորահանդեսից ստացված տպավորություններով կփոխանակվեին իրար հետ, տարաբնույթ միջոցառումներն իրենց շուրջ էին հավաքում արցախցիներին: Երեկոյան առանձնահատուկ աշխուժություն ու տոնական տրամադրություն էր տիրում մարզադաշտ տանող` սիրահարների ծառուղու ողջ երկայնքով: Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների և սպառազինության ցուցահանդես... մանրամասն >>
2012-05-10
Եռատոնը նշանակալի ձեռքբերումներով է նշանավորվել Արցախի առողջապահական համակարգի համար: Նվերների հասցեատերը Հանրապետական բժշկական կենտրոնն էր... մանրամասն >>
2012-05-10
Մայիսյան եռատոնի առթիվ Արցախ ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը` նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ հաճելի անակնկալ մատուցեց ԼՂՀ Փրկարար ծառայությանը: Փրկարար ծառայության և Տեխնիկական անվտանգության կենտրոն ՊՈԱԿ-յան նյութա-տեխնիկական բազան համալրվեց արդի սարքավորումներով հանդերձավորված նոր մեքենաներով... մանրամասն >>