2014 թվականից ներդրվող կենսաթոշակային նոր համակարգն առայժմ և Հայաստանում, և Արցախում մշակման փուլում է: Բարեփոխումների հետ կապված հերթական քննարկումը կայացել է այսօր: Այդ նպատակով Արցախ է ժամանել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը...
2013-05-23
Արցախում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպել է վարչապետ Արա Հարությունյանը: Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր... մանրամասն >>
Արդեն երրորդ տարին է` Արցախում լրագրողները մայիսի 23-ին մասնագիտական տոնն են նշում: Գաղափարը 2009 թվականին է ծագել: Արցախի Ժուռնալիստների միության առաջարկը ողջունել է կառավարությունը և 2010 թվականից մայիսի 23-ն արցախյան տոնացույցում առանձնացված է որպես լրագրողի օր...
Գորիս–Ստեփանակերտ մայրուղու հերթական 5 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքերն արդեն մեկնարկել են: ճանապարհաշինական աշխատաքներն ավանդական եղանակից տարբերվում են: Որպես շինանյութ օգտագործվում է հին ասֆալտածածկն ու ցեմենտը...
Ազգային ժողովում շարունակվում են 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Այսօր տեղի է ունեցել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսա-բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են համապատասխան ոլորտների ֆինանսավորման և ծախսերի հետ կապված հարցեր...
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ-յան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Արցախի ոստիկանություն: Հանդիպմանը քննարկվել են հայկական 2 պետությունների ոստիկանությունների միջև` փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր...
2013-05-22
Մայիսի 21-ին լրացավ բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԼՂՀ գրողների միության նախագահ` Վարդան Հակոբյանի ծննդյան 65-ամյակը: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրինությունն երեկ, Ասկերանի մշակույթի տանը կազմակերպել է գրական-գեղարվեստական ցերեկույթ... մանրամասն >>
Մայիսի 20-ից Արցախի մայր բուհում մեկնարկել են 2012-2013 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, նաև ավարտական աշխատանքների և մասնագիտական թեզերի պաշտպանությունը...
ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիան համեմատաբար երիտասարդ կառույց է, սակայն որոշակի առաջընթաց արձանագրել է մարզաձևի տարածման և զարգացման առումով: Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանն օրերս 2011-2012 թվականների կատարած աշխատանքների հաշվետվությամբ է հանդես եկել...
Ազգային Ժողովում շարունակվում են 2012 թվականի պետբյուջեի կատարողականի շուրջ հանձնաժողովային քննարկումները: Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման ու առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2012 թվականին պետական բյուջեից ֆինանսավորված ծրագրերի արդյունքներն են ներկայացրել...