Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Արցախում է Խաչատրյանի անվան եռյակը

2016-06-17 21:06:00

 


Խաչատրյանի անվան եռյակը հիմնվել է 1999 թվականին: Աշխարհի լավագույն համերգասրահներում համույթը ներկայացրել է հայ երգահանների ստեղծագործությունները: 2006 թ-ից տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: Երաժշտական քննադատները բարձր են գնահատում եռյակի վիրտուոզ կատարումը, խորը երաժշտականությունը, ոճի զգացումը: Երաժիշտները Արցախում են բարեգործական համերգով: Հնչել են Արամ Խաչատրյանի, Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները :
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ