Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2010-09-01 19:09:00

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես, ասվում է. 
''Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ.
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:
Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարեւոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից:
Այսօր էլ կրթված ու զարգացած երիտասարդը կարեւոր դեր ունի կատարելու մեր պետության հետագա առաջընթացի ապահովման գործում: Կրթության ու գիտության ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մեր աշակերտները հաճախեն նոր ու վերանորոգված դպրոցներ, ստանան ժամանակակից կրթություն:
Այսօր ուզում եմ հատկապես շնորհավորել մեր այն բալիկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին: Թող ուսումնառության այդ տարիները նրանց համար լինեն հարուստ ու բովանդակալից: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ եւ կյանքում'', - ասված է նախագահի ուղերձում:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ