Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Երկրի ղեկավարը շնորհավորել է Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների

2014-05-08 21:05:00

 


Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ մայիսի 9-ը յուրահատուկ տոն է, որն ունի և ազգային, և համամարդկային խոր իմաստ` խորհրդանշելով առաջին հերթին, ժողովրդի անձնվիրությունը, հայրենասիրությունը, կյանքի և բարության հաղթանակը: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ