Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2010-05-27 13:54:00

 

Մայիսի 26-ին  ժամը 18-ին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին:    
Քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված 98 հազար 518 ընտրողներից      66 771 մարդ: Վերջնական   արդյունքներով   երեքով պակասել է ՀՅԴ ձայների թիվը, կազմելով  12 725, փոխարենը երեքով ավելացել են կոմունիստների քվեները` կազմելով   3057: Դա սակայն  չի օգնել կոմունիստներին հաղթահարել  վեցտոկոսյա ընտրական շեմը և խորհրդարան են անցել  երեք կուսակցություն:
Առաջատարը մնում է ’’Ազատ Հայրենիք’’ կուսակցությունը,    որին կողմ է քվերակել   29252 ընտրող, ինչը կազմում է բոլոր կողմերի  46, 4տոկոսը,    երկրորդ տեղում է ԱԺԿ-ը, որի  օգտին քվեարկել է 18017 ընտրող, կամ`  28,6 տոկոսը. շարքը եզրափակում են դաշնակցականները`  12 725 ձայնով կամ  20,2 տոկոսով:
Տոկոսները բախշվեցին այսպես` ’’Ազատ Հայրենիք’’ - 8,28, տոկոս, եւ քանի որ օրենքի համաձայն հաշվվում են միայն ամբողջական մասերը` այս կուասկցությունը խորհրդարանում կունենա  8 համամասնական մանդատ (Ռոմելա Դադյան, Գագիկ Պետրոսյան, Ռուսլան Իսրաելյան, Հովիկ Ջիվանյան, Վարդգես Ուլուբաբյան, Գեննադի Ալիբաբյան, Կամո Ազատյան, Արարատ Օգանջանյան):
ԱԺԿ-ը 5,11, տոկոսով կունենա  5 մանդատ(Ժաննա Գալստյան, Վագրամ Աթանեսյան, Լյուդմիլա Բարսեղյան, Վարդգես Բաղրյան, Արևիկ Պետրոսյան), ըստ բանաձևի 3,61 տոկոսով -3 մանդատ է բաժին հասնում ՀՅԴ-ին (Վիտալի Բալասանյան, Վագրամ Բալայան, Կամո Բարսեղյան, Վահան Բադասյան):
Արդեն հայտնի են նաև մեծամասնականով ընտրությունների վերջնական արդյունքները` Մարատ Հասրաթյան, Սերգեյ Ղազարյան, Անդրանիկ Սարգսյան, Արամ Գրիգորյան, Գարկ Գրիգորյան, Արսեն Միքաելյան, Աշոտ Ղուլյան, Իվան Ավանեսյան, Ռուդիկ Հյուսնունց, Զոյա Լազարյան, Արմեն Սարգսյան, Արթուր Թովմասյան, Արպատ Ավանեսյան, Գագիկ Օհանյան, Վլադիմիր Կասյան, Կամո Մարտիրոսյան:  
Մեծամասնականով ընտրվածներից վեցը առաջադրվել են ԱՀ կուսակցության կողմից, երկուսը  ԱժԿ որոշմամբ, երկուսը դաշնակցականներ են:
ԿԸՀ-ն այսօրվանից արդեն պատրաստվում է   պատգամավորների վկայականների հնաձնման արարողությանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ