Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Վիքին սիրում է հուշարձաններ

2013-09-16 18:09:00

 

2010 թվականից աշխարհում ՙՎիքին սիրում է հուշարձանները՚ խորագրով անցկացվում է լուսանկարչական մրցույթ: Որպես խոշորագույն լուսանկարչական մրցույթ` այն ներառված է Գինեսի գրքում: Միայն նախորդ տարի ներկայացվել է 350 հազար հուշարձանների լուսանկար: Այս տարի միջազգային մրցույթին մասնակցում են նաև Հայաստանից ու Արցախից: Մրցույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնակիցներն իրենց լուսանկարները բեռնում են Վիքիպահեստ` Վիքիպեդիա հանրահայտ հանրագիտարանի լուսանկարների շտեմարան:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ