Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

″Մխիթար Սեբաստացի″ կրթական համալիրի աշակերտները Գանձասարի ակումբային ճամբարում

2012-10-29 20:10:00

 

2009 թվականից Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը համագործակցում է ″Մխիթար Սեբաստացի″ կրթական համալիրի հետ, որն իրականացնում է այլընտրանքային և հեղինակային կրթական ծրագրեր, ինչպես դպրոցականների, այնպես էլ նախակրթական տարիքի երեխաների և տարեցների շրջանում: Օրերս կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ Արցախում էին: ″Նոթբուքն ինձ դասընկեր″ ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի համար 2 դպրոցում 125 դասվարների մասնակցությամբ, կազմակերպվել էին հավաք-սեմինարներ, իսկ աշակերտները արցախցի հասակակիցների հետ Գանձասարում ակումբային ճամբարում էին: Ճամբարականներին այցելել  ու նրանց ձեռքբերումներին է ծանոթացել կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ