Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Փետրվարի 22-ը Ասկերանի վերածննդի օրն է. պատմական անդրադարձ

2012-02-22 20:27:00

 

Բաքվում առավել քան որեւէ տեղ լավ էին պատկերացնում, որ Արցախում ադրբեջանական իշխանությունը չի կարող երկար շարունակվել: Գիտեին եւ պատրաստվել էին: Տարիների ընթացքում Ինքնավար մարզի սահմանների ողջ երկայնքով ադրբեջանական բնակավայրերի բավական խիտ շղթա էր ստեղծվել: Նման արհեստածին բնակավայրերով էին շրջապատվել նաեւ  բուն մարզում գտնվող հայկական բնակավայրերը: Ադրբեջանցիների հսկողության տակ էին հայտնվել մարզի կարեւորագույն ներքին ճանապարհները: Սա պետք է անհրաժեշտության դեպքում օգտագործվեր` արցախահայերի ավելորդ ակտիվությունը զսպելու համար: Նման անհրաժեշտություն առաջացավ 1988-ին: Ականը գործի դրվեց սակայն` չպայթեց: Այնինչ կարող էր պայթել փետրվարի 22-ին, հենց համազգային ոգեւորության օրերին:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ