Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2009-11-13 20:18:00

 

Նոյեմբերի 12-ին տոնական տրամադրություն էր Արցախի պետական համալսարանում: Շարունակվում են Արցախի մայր բուհի 40-ամյա հոբելյանին նվիրված  միջոցառումները: Եվ միջոցառումներից յուրաքանչյուրը առիթ է կրկին անգամ անդրադառնալու մայր բուհի ձեռքբերումներին, գնահատելու  նրանց, ում ավանդը այս բուհում տասնամյակներով է չափվում: Արցախի պետական համալսարանի   այսօրվա   գիտխորհրդի  նիստը  սովորական  նիստերից տարբերվում էր   մասնակիցների   թվով   և  աշխատաոճով:  Հոբելյանական միջոցառումներ շարքում գիտխորհրդի հիրավի տոնական   նիստը հերթականն էր: Մայր բուհի  հիմնադրման 40 -ամյա   տարեդարձի  արժեվորումը    անխզելիորեն կապված է  այն մարդկանց հետ, ում    տարիների վաստակով  սերունդներ են   կրթվել: Այդ նվիրյալների շնորհիվ   է պահվելու     գիտելիքի այս   դարբնոցի հուրը :  Արցախի պետական համալսարանի 40-ամյա հոբելյանի և  Լեռնային Ղարաբաղի հանարապետության  կրթության եւ գիտության   բնագավառում  ունեցած ծառայությունների և  ավանդի համար  ԼՂՀ վարչապետի  որոշմամբ      մեդալներ   ստացան   Լաուրա   Առստամյանը,   Վանյա Ավանեսյանը, Նարինե  Ավանեսյանը, Ամալյա  Մարտիրոսյանը, Անահիտ Եղիազարյանը, Ժաննա Անաստասյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ