Այսօր
ամենավառ, տաղանդավոր ու փորձառու հրամանատարներից մեկի` լեգենդար Մոնթեի ծննդյան օրն է: Նա կդառնար 54 տարեկան: Մոնթեն արցախյան ազատամարտին զինվորագրվեց 1990 թվականին Շահումյանի շրջանից` խիզախության և արդարամտության շնորհիվ ամիսներ անց դառնալով Մարտունու ինքնապաշտպանական ջոկատների հրամատար: Փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը. եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին
էջը:
″Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Զարմանալին այն է, որ շատ հայեր չեն եկել: Շատ կուզենայի, որ թե Հայաստանից, թե Սփուռքից շատ հայեր վերադառնային″: Սա էր Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված հայորդու համոզմունքը:
ԼՂՀ-յան պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի, խիզախության և անձնական քաջության համար հետմահու արաժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը` դառնալով Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանի ասպետ:
Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով` Մոնթեի կերպարն այսօր օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար: Ստեփանակերտի N3 դպրոցում կազակերպված
միջոցառումը ասվածի հավաստումն է: Հերոսի
ծննդյան օրը արծվիկների շարքերն անդամագրված
5-րդ դասարանցիները երդում տվեցին.
լինել հայրենիքի
արժանի զավակ, ինչպես
ժամանակին Մոնթեն էր երդվել. դառնալ
Հայրենիքի ազատության զինվոր: