Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

″Հայաստան″ հիմնադրամի հեռուստամարաթոնը հավաքագրել է 12,286,478 դոլար

2011-11-25 19:09:00

 

12. 286. 478 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում է ստացվել Լոս Անջելեսում կայացած  ″Հայաստան″ Համահայկական հիմնադրամի  ″Հեռուստամարաթոն-2011″-ի արդյունքում: Այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը ավելի քան 2 միլիոն դոլարով գերազանցել է անցած տարվա արդյունքները:
Նախորդ` 13-րդ հեռուստամարաթոնին հանգանակվել էր 10 միլիոն 200 հազար դոլար, ևս 10 միլիոն 600 հազար գումար էր հանգանակվել Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ` Մոսկվայում ռուսաստանա-բնակ հայազգի գործարարների մասնակցությամբ  կայացած ճաշկերույթի ընթացքում: ″Հեռուստամարաթոն-2011″-ին հանգանակված գումարի  վերջնական չափը կամփոփվի դեկտեմբերի 2-րդ կեսին` Հայաստանի նախագահի մասնակցությամբ կայանալիք մոսկովյան ավանդական ճաշկերույթից հետո:
 Հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի վերականգնման ծրագրերի իրականացմանը, որը  Հոգաբարձուների խորհրդի կողմից` հաստատված է որպես հիմնադրամի 2011 թ-ի հիմնական ռազմավարական ծրագիր:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ