ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը վերջերս հացի արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված բողոքներ է ստացել սպառողներից: Առողջապահության նախարարի հրամանով` տեսչության, համաճարակաբանության ու հիգիենայի կենտրոնի մասնագետների երկու խումբ հոկտեմբերի 9-6-ը ստուգումներ են իրականացրել մայրաքաղաքում գործող հացի բոլոր արտադրամասերում, ծանոթացել սանիտարական պայմաններին ու աշխատողների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: