Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Արցախցի մարզիկը գրավել է երրորդ տեղը ուշուի մրցաշարում

2011-03-14 18:45:00

 

Պարսկաստանում  ավարտվել է  ուշու մարտարվեստի միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցել են Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Պարսկաստանի և այլ պետությունների մարզիկներ, այդ թվում` ԼՂՀ պաշտպանության բանակի զինվոր, մարզիչ  Սայաթ Բաղդասարյանի սան` Դավիթ Գրիգորյանը:
56 կգ քաշային կարգում մեր հայրենակիցը գրավել է 3-րդ մրցանակային տեղը, պարգևատրվել մեդալով, դիպլոմով, արժանացել դրամական պարգևի:
Դավիթ Գրիգորյանը նախապատրաստվում է  աշխարհի առաջնությանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ