Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Ստեփանակերտում նշել են Տեառնընդառաջը

2019-02-13 20:02:00

 


Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տոնը հայտնի է մի քանի խորհուրդներով. ոմանց համար այն Աստծուն ընդառաջ գնալու խորհուրդն է կրում, ոմանց համար խարույկն ավետում է գարնան սկիզբը: Տոնին բոլորն են հրավիրված: Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի և Ստեփանակերտի մշակույթի տան համատեղ ջանքերով օրը տոն դարձավ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բակում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ