Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը

2018-12-01 18:12:00

 


Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել "Բեյզ Մեթըլս"ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը, նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ