2009թ-ի վերջերին, ԼՂՀ հռչակումից հետո առաջին անգամ, ներշրջանային ուղևորափոխադրումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով պետբյուջեի միջոցներով Կենտրոնական ավտոկայանի շարժակազմը համալրվել է մարդատար 4 նոր ավտոբուսներով: Դրանցից երկուսը շահագործման են հանձնվել մի քանի օր առաջ: Ավտոբուսները կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում Եզնագոմեր-Բերձոր և Քարվաճառ-Ստեփանակերտ երթուղիներով: Իսկ մյուս երկուսի երթուղիները պարզ կդառնան առաջիկայում: