Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետնախարարն ընդունել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին

2018-11-14 18:11:00

 


Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության՝ մինչ այժմ կատարած ներդրումները Արցախի էներգետիկ ոլորտում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրել են, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել "Արցախ ՀԷԿ" բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։
Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հանդես բերել։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և "Արցախ ՀԷԿ" բաց բաժնետիրական ընկերությա ն գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ