Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել

2018-11-14 17:11:00

 


Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է. այն կոչված է հիվանդության հանդեպ հանրության ուշադրությունը հրավիրելու: Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող, ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն: 2006թ-ի վերջին, Միավորված Ազգերի Վեհաժողովն ընդունեց բանաձև՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Իսկ օրվա կապակցությամբ հատուկ շաքարային դիաբետ ունեցող մանկահասակ երեխաների համար "Արևիկ" մանկական բուժմիավորման բակում հետաքրքիր ակցիա են կազմակերպել Հայաստանում գործող "Հաղթենք դիաբետը միասին" հիմնադրամի ներկայացուցիչները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ