Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը

2018-10-12 21:10:00

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը:
Պետական նախարարը իր խոսքում կարևորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող <Թրփանջյան> գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ՝ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գրիգորի Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաև բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար:
Հարություն Արմենյանը պետական նախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, և ներկայում բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները ևս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաև գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը:
Պետական նախարարը ողջունել է առաջարկները և հայտնել կառավարության պատրաստակամությունը  ծրագրերի իրականացմանը նպաստելու գործում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ