Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Արցախցի սամբիստը միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

2018-10-10 20:10:00

 


Հոկտեմբերի 5-ից 8-ը Արցախի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում էր, որտեղ մասնակցել է միջազգային վարկանիշային մրցաշարին: Արցախից մասնակցում էր Դավիթ Գրիգորյանը՝ Հայաստանի և Արցախի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի ուղեկցությամբ: Արցախցի մարզիկը 82կգ քաշային կարգում գրավել է 3-րդ հորիզոնականը:
Վաստակելով 160 միավոր՝ Դավիթ Գրիգորյանը ճանաչվել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: Ի դեպ՝ մրցանակային տեղը գրավելու ճանապարհին, նրա վերջին մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Ադրբեջանցի մարզիկի նկատմամբ մաքուր հաղթանակ տանելով՝ Արցախի ներկայացուցիչը իր հաստատուն տեղն է ապահովել մրցանակակիրների շարքում: Մինչ այդ, մեր սամբիստը հաղթանակներ է տարել ռուս և ֆրանսիացի մարզիկների հետ մենամարտերում: Դավիթ Գրիգորյանն աշխարհի սամբիստների վարկանիշային աղյուսակում այս պահի դրությամբ 6-րդ տեղում է: Առջևում աշխարհի առաջնությունն է, որին կմասնակցի նաև արցախցի մարզիկը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ