Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Բեռլինում վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, լուսանկարիչ, ծագումով արցախցի Դոն Ասկարյանը

2018-10-09 20:10:00

 


Հոկտեմբերի 6-ին Բեռլինում վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, լուսանկարիչ, ծագումով արցախցի Դոն Ասկարյանը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է տարածել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Դոն Ասկարյանի գործերից են՝ "Կոմիտաս", "Լեռնային Ղարաբաղ", "Ավետիք", "Փարաջանով", "Հին հռոմեական ճանապարհին", "Արարատ. 14 տեսանկյուն", "Հայրիկ" ֆիլմերը: Նա բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է: "Կոմիտաս" ֆիլմի համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալ , "Ոսկե տեսախցիկ"՝ "Միջազգային ԱՐՏ կինոփառատոնում վաստակի համար", Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ