Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Արցախի հանդբոլի աղջիկների հավաքականը հայաստանյան առաջնությանը երկրորդ տեղն է գրավել

2018-10-09 20:10:00

 


Հոկտեմբերի 3-ից 8-ը Երևանում կայացել է 11 և 12 տարեկան աղջիկների հանդբոլի հայաստանյան առաջնությունը: Մրցապայքարին մասնակցել է 6 թիմ, այդ թվում՝ Արցախի հանդբոլի աղջիկների հավաքականը՝ մարզիչ Վարդգես Մխիթարյանի ղեկավարությամբ: Մեր թիմը հայաստանյան առաջնությունում պարտվել է միայն Երևանում գործող խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի սաներին: Հանդբոլի 6-օրյա պայքարում վաստակած միավորների հանրագումարով, Արցախի թիմը նվաճել է մրցանակային 2-րդ հորիզոնականը: Մարզաձևից հերթական խոշոր առաջնությունը նախատեսված է 2019թ-ին՝ համահայկական խաղերի ժամանակ: Մարզիչների այսօրվա գերխնդիրն է` լավագույն մարզիկներից ուժեղ հավաքական ստեղծել:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ