Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

2018-07-11 20:07:00

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Սուրեն Պապիկյանին : Պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ: 
Շնորհակալություն հայտնելով Գրիգորի Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար,  ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը և այդ ուղղությամբ  արցախցի գործընկերների հետ  կձևավորվի սերտ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում  համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ