Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Արցախցի մարզիկները "Արմֆայթինգ" ֆեդերացիայի բաց առաջնությունից վերադարձել են հաղթանակներով

2018-07-11 20:07:00

 


Հուլիսի 6-ից 8-ը Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել "Արմֆայթինգ" ֆեդերացիայի բաց առաջնությունը, որից մեր մարզիկները վերադարձել են հաղթանակներով: Արցախի թիմը արձանագրել է 7 առաջին և 2 երկրորդ տեղ արդյունքը: Հաշվի առնելով սաների հաջողությունը՝ Արցախի "Արմֆայթինգ" ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանը "Լավագուն մարզիչ" անվանակարգում արժանացել է մրցանակի:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ