Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների

2018-07-10 20:07:00

 

Այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է "Համազգային" հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող "Արշակ և Սոֆի Գոլստըն" ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով  երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել հայկական մշակույթին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: "Երբ մայր Հայաստանում պետականությունը կորցրել ենք, Արցախում շարունակաբար այդ պետականությունը գոյություն է ունեցել, և կարծում եմ, հենց դա է հնարավորություն տվել, որպեսզի տարածաշրջանում հայությունը ապրի, պահի իր արժանապատվությունը, ինքնությունը և միաժամանակ ստեղծի համաշխարհային արժեքներին համահունչ մշակութային և քաղաքակրթական արժեքներ", - նշել է ԱԺ նախագահի տեղակալը:Վահրամ Բալայանը նաև անդրադարձել է ԱԺ գործունեությանը, կառուցվածքին, խմբակցությունների ներկայացվածությանը, արտաքին կապերին և բարեկամական խմբերին՝ կարևորելով ՀՀ Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական կլինեն և առաջարկել երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ