Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Նարինե Աղաբալյանը հանդիպել է

2018-07-10 20:07:00

 


"Արշակ և Սոֆի Գոլստըն" ճեմարանի տնօրենի, սաների և մանկավարժների հետ հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարարը: Նարինե Աղաբալյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, դրվագներ ազգային-ազատագրական պայքարից, խոսել ձեռքբերումների և այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նախարարն Արցախի դպրոցների հետ համագործակցության առաջարկ է արել, որն ընդունվել է սիրով․մեկնարկը տրվելու է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցից, որտեղ էլ կայացել է հանդիպումը։ Իսկ նախարարի հարցին, թե ովքեր են պատրաստ գալ և բնակվել հայրենիքի արցախյան հատվածում, անմիջապես արձագանքել են 2 հոգի։ "Արշակ և Սոֆի Գոլստըն" ամենօրյա վարժարանն ամեն տարի 10-րդ և 11-րդ դասարանցիների համար կազմակերպում է ուխտագնացություն դեպի հայրենիք․արցախյան եռօրյան հագեցած է լինելու հետաքրքիր հանդիպումներով, տեսարժան վայրեր ճանաչողական այցերով։ "Արշակ և Սոֆի Գոլստըն" ամենօրյա վարժարանը հիմնվել է 1986թ-ին Սիդնեյում` ազգային բարերարներ՝ Սոֆի և Արշակ Գալստյանների նվիրատվությամբ, "Համազգային" մշակութային միության հովանավորությամբ: Վարժարանում դասավանդում են հայոց լեզու, պատմություն, կրոն: Կրթօջախն ունի մանկապարտեզ և նախակրթարան։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ