Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Արցախում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը

2018-07-09 20:07:00

 


ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մարզական ֆեդերացիների համագործակցության,սպորտի մասսայականացման հետ կապված հարցեր: Արցախի մարզիկները մշտապես մասնակցում են Հայաստանում կազմակերպվող առաջնություններին,իսկ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին էլ Արցախի ճանաչված չլինելու հանգամանքով պայմանավորված հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նույն կերպ շարունակվելու է մեր մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
Նարինե Աղաբալյանն առաջակեց Հայաստանում կազմակերպվող առաջնությունների մի մասը տեղափոխել Արցախ՝ տեղում մարզական կյանքը աշխուժացնելու նպատակով: Ավելի ուշ ոլորտում առկա խնդիրները քննարկվել են նաև մարզիչների հետ: Նախատեսվում է փորձի փոխանակում՝ մարզիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ