Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արտաքին գործերի նախարարն ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին

2018-07-09 18:07:00

 

Արտաքին գործերի նախարարն ընդունել է Նիկոլյա Աբու Ֆայսալին: Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ