Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

2018-07-09 18:07:00

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և միության Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտներում միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը: Պետնախարարը նշել է, որ կառավարությունը այսուհետ ևս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաևգյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին:
Շնորհակալություն հայտնելով Գրիգորի Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը միության համարառանձնահատուկ տեղ ունի: Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջիկայում միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության այլ ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի, դրանցում աջակցության տեսքով Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնակցության հնարավորությունների մասին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ