Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

ԱՀ ԿԳՍՆ և ՀԲԸՄ համագործակցությունն ամրագրվելու է նաև հուշագրով

2018-07-09 18:07:00

 

ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարարության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությունն ամրագրվելու է նաև հուշագրով: Նախարար Նարինե Աղաբալյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յաղուբյանին, միության Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանին և Արցախի ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանին։ Հյուրերն Արցախի կրթության ոլորտի պատասխանատուին են ներկայացրել միության ծրագրերը, Արցախում դրանք նույնպես կենսագործելու ցանկությունը։ Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը մշտական աջակցության համար, ինչ արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրագործվել, որոշներն էլ հաջողությամբ շարունակվում են։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռբ բերվել՝ առաջիկայում համագործակցությունը նաև հուշագրի կետերով ամրագրել։ Հանդիպմանը ներկա էր Կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը։

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ