Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Ավարտվել է "Կաշվե գնդակ" ֆուտբոլային մրցաշարը

2018-07-09 17:07:00

 


Ստեփանակերտում ավանդական դարձած "Կաշվե գնդակ" ֆուտբոլային մրցաշարն ավարտվեց: Մրցանակային հարթակներ նվաճած թիմերի պարգևատրման արարողությանը ներկա էր նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ամենամյա կազմակերպվող մարզական այս միջոցառման հեղինակները Ստեփանակերտի քաղաքապետարանն ու Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան է: Մրցաշարին մասնակցում էին 14-15 տարեկան պատանիներ. ընդհանուր առմամբ 12 թիմ՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերից: Կազմակերպիչների ուշադրությանն արժանացան լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան և լավագույն հարձակվող անվանակարգերում հայտնված պատանիները: Իսկ թիմային կարգում, վաստակած միավորների հանրագումարով մրցանակային 3-րդ հորիզոնականը բաժին ընկավ Գարեգին Նժդեհ թաղամասի "Ինտեր" թիմին. երկրորդ մրցանակայինի տերերը դարձան Արցախ թաղամասի "Արցախ" թիմի անդամները. պատվավոր 1-ին հարթակն էլ նվաճեցին Հեքիմյանի "Արցախ" թիմի տղաները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ