Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Հանրահավաք Ստեփանակերտում

2018-07-07 20:07:00

 


Ստեփանակերտում այսօր բողոքի ցույց է կայացել: Այն կազմակերպել էր "Արցախյան զարթոնք" նախաձեռնող խումբը: Ավելի վաղ խումբը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով որ հանրահավաքին աջակցում է գեներալ Միքայել Արզումանյանը։ Երկիր Մեդիա հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպիսին է ՀՀ վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշաններով պայմանավորված, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի:
Հավաքը տեղի է ունեցել առանց Միքայել Արզումանյանի մասնակցության: Հավաքի մասնակիցները պահանջել են գործող իշխանությունների հրաժարականը: "Արցախյան զարթոնք" նախաձեռնող խմբի անդամները կարծում են, որ երկրում պետք է իշխանափոխություն լինի: Նրանց խոսքերով, պետական միջոցները նպատակային չեն օգտագործվում ու պետական կառավարման համակարգում բարեփոխումներ են պետք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ