Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահականում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր

2018-07-07 17:07:00

 


Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է "Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա" հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը կարեւորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ