Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին

2018-07-06 21:07:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից մեկը՝ երախտագիտություն հայտնելով Ժակ Ռեմիյեին երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ