Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ժակ Ռեմիյեին

2018-07-06 21:07:00

 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի ջանքերն ու նախաձեռնողականությունը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդման գործում, մասնավորապես շեշտելով նրա դերը 2014թ.-ին Արցախի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման գործում:
Ժակ Ռեմիյեն վստահեցրել է, որ այսուհետ ևս աշխատելու է երկու  երկրների միջև բարեկամության ու փոխգործակցության մակարդակի բարձրացման և Արցախում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախկին քաղաքապետը ուրախությամբ է արձանագրել, որ տարեցտարի քույր քաղաքների թիվն ընդլայնվում է, իսկ համագործակցության ուղղությունները՝ համալրվում նոր ծրագրերով:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախում ֆրանկաֆոնիայի ծրագրերի, միջխորհրդարանական կապերի և քույր քաղաքների հետ համագործակցության թեմաներին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ "Արցախ-Ֆրանսիա" բարեկամության շրջանակի անդամ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:Հայտնում են ԱԺ  լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ