Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին

2018-07-06 20:07:00

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին ընդունել է նաև պետնախարարը: Գրիգորի Մարտիրոսյանը  ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի շուրջ:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ