Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Ստեփանակերտի <Գրացիա> պարային համույթն արժանացել է Գրան Պրիի

2018-07-06 20:07:00

 


Հունիսի 27-ից հուլիսի 1-ը Բուլղարիայի Օբզոր քաղաքում կայացել է միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ստեփանակերտի "Գրացիա" պարային համույթը: Արցախցի պարուհիները "Ժողովրդական պար" անվանակարգում արժանացել են Գրան Պրիի, իսկ "Ժամանակակից պար" անվանակարգում գրավել առաջին տեղը: Պարախմբին այսօր ընդունել է Մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը: Լեռնիկ Հովհաննիսյանը "Գրացիա" պարային համույթին հանձնել է շնորհակալագիր՝ հայկական մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեություն ծավալելու, արտերկրում ազգային պարարվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Հաղթանակած թիմը երեկ երեկոյան է ժամանել Ստեփանակերտ: Դիմավորման արարողությունը մեծ հանդիսավորությամբ կազմակերպվել է Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում: Այստեղ են պարուհիները սովորել իրենց առաջին պարային շարժումները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ