Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը

2018-07-06 18:07:00

 


Հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության նախարարությունների համագործակցությունը այլընտրանք չունի: Այս մասին այսօր հայտարարել են Արցախի և Հայաստանի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու Արթուր Խաչատրյանը, ով այս պաշտոնում առաջին անգամ է Արցախում: Գյուղատնտեսության նախարարությունում կայացած հանդիպմանն Արթուր Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ փորձի փոխանակմամբ և աջակցության տարբեր մեխանիզմներ կիրառելով՝ հնարավոր է մեծացնել գյուղատնեսության արդյունավետությունը հայկական զույգ հանրապետություններում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ