Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նոր նախարարին

2018-07-05 20:07:00

 

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար:
Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ