Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

2018-07-04 20:07:00

 


Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտելիքների նկատմամբ սերը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը շրջանավարտներին կօգնեն զարգացնել իրենց ունակություններն ու կարողությունները, դառնալ բարձրակարգ մասնագետներ եւ Արցախի արժանի քաղաքացիներ, ուրույն ավանդ բերել հայրենի երկրի զարգացմանն ու շենացմանը:
"Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ ունենք հայրենասեր, կիրթ ու զարգացած երիտասարդներ, ովքեր իրենց ծնողների արժանի զավակներն են եւ նրանց պես պատրաստ են անել հնարավորը հարազատ երկրի ու ժողովրդի համար, պաշտպանել ու զորացնել մեր անկախ հանրապետությունը՝ շարունակելով ավագ սերնդի ավանդույթներն ու հայրենանվեր առաքելությունը", - նշել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը հետեւողական աշխատանք է իրականացնում կրթության եւ գիտության զարգացման, երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ժամանակակից գիտելիքներով զինված, առողջ ու հայրենասեր սերունդ դաստիարակելու ուղղությամբ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ