Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Գրիգորի Մարտիրոսյանը <Գյուղի և գյուղատնտեսության աջակցության> հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

2018-07-04 18:07:00

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր այցելել է "Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության" հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատրյանին։ Ողջունելով ներկաներին՝  պետական նախարարը նշել է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակված տնօրենը  քաջատեղյակ է գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտներին։  "Համոզված եմ, որ Տիգրան Ծատրյանին կհաջողվի նոր թափ հաղորդել հիմնադրամի աշխատանքներին, բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և դրանց թափանցիկությունը։ Ցանկանում եմ ընդգծել, որ "Գյուղի և գյուղատնտեսության աջակցության" հիմնադրամը  կարևոր գործառույթ է իրականացնում մեր տնտեսության առանցքային ճյուղ հանդիսացող գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղությամբ։ Ուստի՝ թե՛ իշխանության և թե՛ հանրության սպասելիքները հիմնադրամի աշխատանքներից մեծ են և դրանք պետք է արդարացնել",- ասել է Գրիգորի  Մարտիրոսյանը։
Հանդիպման ընթացքում պետական նախարարը լսել է ոլորտի պատասխանատուների զեկույցները հիմնադրամի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, տվել մի շարք հանձնարարականներ:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանին՝ կարճատև, բայց բարդ ժամանակահատվածում տնօրենի պարտականությունները ստանձնելու և դրանք պատվով կատարելու համար։ Հանդիպմանը մասնակցել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ծատրյանը մինչ այս զբաղեցնում էր ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ