Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արայիկ Հարությունյանը նոր պաշտոնում հրաժարվել է աշխատավարձից և ծառայողական մեքենայից

2018-07-03 20:07:00

 

Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, "Ազատ հայրենիք" կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նոր պաշտոնում հրաժարվել է աշխատավարձից և ծառայողական մեքենայից: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում՝ մեկնաբանելով Նախագահ Սահակյանի կողմից առաջարկի ընդունման իր որոշումը: Նախկին պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իր դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ