Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

2018-07-02 20:07:00

 


Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շահվերդյանին նրա գործունեության համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ