Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Ասկերանի շրջանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեվանքով 2 պատանի է զոհվել

2018-07-02 19:07:00

 

Այսօր առավոտյան Ասկերանի շրջանի տարածքում տեղի է ունեցել երկու ճանապարհատրանսպորտային պատահար: Ժամը 08:25-ին Ասկերանի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փառուխ համայնքի  Քարագլուխ կոչվող տեղանքում տեղի է ունեցել պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգով Ասկերանի հրշեջ փրկարար մասից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ ժամը 07:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Արարատ Քարամյանը՝ իր վարած "ԶԻԼ-130" մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մի քանի անգամ շրջվելով հայտնվել դաշտում: Պատահարի հետևանքով  ստացված վնասվածքներից տեղում մահացել են նույն համայնքի բնակիչներ 2001 թվականին ծնված Սամվել Ղահրամանյանը և 2003 թվականին ծնված Մասիս Բարսեղյանը: Մեքենայի վարորդին և մյուս ուղևորին փրկարարները տեղում ցուցաբերել են առաջին օգնություն  և շտապ օգնության մեքենայով տեղափոխել  հանրապետական բժշկական կենտրոն և "Արևիկ" մանկական բուժմիավորում, որտեղից մի քանի ժամ անց վերջիններս դուրս են գրվել:
Մինչ այդ՝ ժամը 07:20-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանից ահազանգ էր ստացվել Լուսաձոր համայնքի մերձակա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Դեպքի վայրում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Սանթոյանի վարած "ԳԱԶԵԼ" մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել  ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորում: Տեղ հասնելուց փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վարորդը և ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով  տեղափոխվել են հանրապետաան բժշկական կենտրոն: Ըստ բժշկների, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տեղեկատվությունը մեզ է տրամադրել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ