Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է հավաքների իրականացման վերաբերյալ որոշում

2018-06-13 15:06:00

 


Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու արտահերթ նիստը: Առիթը՝ "Ազգային վերածնունդ" կուսակցության կողմից այսօր հրավիրված հանրահավաքն է: Արտահերթ նիստին հրավիրվել էր նաև "Ազգային վերածնունդ" կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Ավագանին ընդունել է որոշում` Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության կանոնակարգման վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ, անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետին, բացառությամբ մինչև 20 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկման մեջ պետք է նշվի հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը, հավաքի նպատակը, մասնակիցների սպասվող թիվը, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները, կարգադրիչների նախատեսվող թիվը, իսկ երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը: Ստեփանակերտ քաղաքում արգելվում է հավաքներ անցկացնել նախագահական նստավայրի, Ազգային Ժողովի և Կառավարության շենքերի, դատարանների, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, ինչպես նաև արգելվում է հավաքների ընթացքում փակել Ստեփանակերտ քաղաքի առաջին և 2-րդ գոտիների փողոցներն ու քաղաք մուտք գործող հանրապետական նշանակության ճանապարհները, որոնք ունեն նաև ռազմավարական նշանակություն:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ