Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախի սուպերմարկետներում վաճառքի է հանվել պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերք

2018-06-11 18:06:00

 


Մայիսի վերջերին Արցախի սուպերմարկետներում վաճառքի է հանվել պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերք` "Արցախլակտ" անվամբ: Այն Արցախի Հանրապետության էնդեմիկ, պրոբիոտիկ կաթնաթթվային մանրէների մաքուր կուլտուրաներով բնական պաստերիզացված կովի կաթի խմորման ճանապարհով ստացված ֆունկցիոնալ սննդամթերք է: Շնորհիվ կենսաբանական բարձր առանձնահատկությունների՝ կաթնամթերքը որպես պրոբիոտիկ նախատեսված է ամենօրյա օգտագործման համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ