Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահը կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է երկրի ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր

2018-06-09 20:06:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել "Հայ հեղափոխական դաշնակցություն", Արցախի ժողովրդավարական եւ "Ազատ հայրենիք" կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ