Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Տեղումների առատությունը` խնդիրների առատության պատճառ

2018-06-09 20:06:00

 


Երեկ երեկոյան 7 անց կեսին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Ստեփանակերտ–Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի վրա հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում և փակվել է ճանապարհը: Հաղորդագրությունը փոխանցվել է "Արցախուղի" ընկերություն: Արտակարգ իրավիճակների պետական ծառայւթյան արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր` անվտանգության ապահովման նպատակով: Ժամը 22:30-ին ավտոճանապարհը մաքրվել և վերակագնվել էր երթևեկությունը: Դեպքի հետ կապված այսօր հարցազրույց ենք ունեցել Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հետ, ով անդրադարձել է նաև վերջին ժամանակաշրջանում հորդառատ տեղումներից անմխիթար վիճակում հայտնված մայրաքաղաքի ծայրամասային փողոցներին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ